Մարտունի

Մարտունին քաղաքը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հարավային ափին`
Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ստորոտներում:

Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից` 130կմ, ճանապարհը` ասֆալտապատ, բարեկարգ: Ամեն օր, յուրաքանչյուր 30 րոպեն մեկ Երևանից Մարտունի և Մարտունուց Երևան են մեկնում երթուղային տաքսիներ, ճանապարհի տևողությունը 1ժ 30ր — 1ժ 50ր:

Մարտունու տարածաշրջանը գտնվում է ծովի մակարդակից 1900-3000 մ բարձրության վրա: Տարածաշրջանի ամենաբարձր լեռներն են Աստղունքը` 3470մ և Արմաղանը` 2830 մ:

Մարտունին համարվում է Հայաստանի ամենախիտ բնակեցված տարածաշրջանը:
Մարտունու տարածաշրջանը ունի 17 գյուղական համայնքներ` Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծաքար, Ծովասար, Լիճք, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լեռնակերտ, Գեղհովիտ, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ:

Տարածաշրջանում և նրա հարակից վայրերում առկա բազմաթիվ դամբարանների և կիկլոպյան ամրոցների առկայությունը վկայում է, որ Մարտունու տարածաշրջանը բնակեցված է եղել դեռևս Ուրարտական թագավորության` Հայկական Լեռնաշխարհի հնագույն պետություններից մեկի ժամանակներից:

Տարածքն ունի չափավոր ցուրտ կլիմա: Ցածրադիր վայրերում ջերմաստիճանը 5-10 աստիճանով բարձր է բարձրադիր վայրերի ջերմաստիճանից: Ամենացուրտ ամիսներն ենհունվարը և փետրվարը, ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -20-25 աստիճան, իսկ ամենատաք ամիսը օգոստոսն է, երբ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +37 աստիճան: Քամիները հիմնականում փչում են հարավ-արևմուտքից: Առավելագույն արագությունն աշնան, ձմռան և գարնան սկզբներին` 25-30 մ/վ է:

Տարեկան տեղումները 400-900մմ (առավելապես` մայիս-հունիս ամիսներին):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s