Պատմամշակույթային արժեքներ

Աստղային քարտեզ
  Աստղադիտարանը գտնվում է մարտունուց 20կմ հեռավորության վրա` Սպիտակագետի/Ագրիճա/ Թմբուկայրի սարահարթի արևելյան ծայրամասում, որի արևմտյան ծայրամասում գտնվում են մարդկային, աղավնու ու ձկների հսկա քանդակներ: Տարածքում գտնվում են տիեզերական պատկերներով կենդանակերպի համաստեղությունները և երկնային այլ լուսատուները խորհրդանշող ժայռապատկերների խմբեր:

Ըստ որոշ աղբյուրների այս աստղադիտարանը ունի 7000 տարվա պատմություն և ավելի հին է քան անգլիկան Ստոունհենջը:

Վանևան Վանքային համալիր

   Համալիրը գտնվում է Մարտունի քաղաքից 20կմ հեռավորության վրա: Համալիրը կառուցվել է 903 թվականին Շապուհ Բագրատունու քույր` Մարիամ թագուհու կողմից: Վանևանը առանձնանում է Հայաստանում գտնվող այլ Վանքերից նրանով, որ այն գտնվում է ձորի մեջ` կարծես թաքցված լինի մարդկանաց աչքից և համալիրը հնարավոր է լինում տեսնել միայն նրան շատ մոտենալիս:

Ուրարտական արձանագրություն
 Մարտունուց 15կմ հեռավորության վրա է գտնվում Արփա-Սևան թունելի ակունքը: Ակունքի մոտ է գտնվում Արգիշտի թագավորի ուրարտական սեպագիր արձանագրությունը` Մենուայի որդու կառուցած քաղաքի մասին:
Արձանագրությունը հայտնաբերվել է թունելի կառուցման համար իրականացված պայթյունների ժամանակ:
Ըստ նախնական գեոդեզիական հաշվարկների թունելի ելքը պետք է լիներ այժմյան ելքից 20կմ հեռու Վարդենիկ գյուղի տարածքում, բայց այնպես ստացվեց, որ դուրս եկավ Վարդենիկ և Ծովինար գյուղերի մեջտեղում:  ………………………………………………………………………………………….
.Կոթավանք
Մարտունուց 3կմ  հեռավորության վրա է գտնվում Բագրատունիների տոհմական իշխանանիստ արքայական ձկնորսարան Կոթ քաղաքի ավերակները IX-Xդդ.:   Համեմատաբար պահպանված է մանցել Կոթավանքը, որի տարածքում կան պահպանված տարբեր չափսի խաչքարեր:
……………………………………………………… ………………………………………………. ……………………………………..   …………………………………………………………………………………………….
Շողագավանքի ավերակներ
   Մարտունուց 15կմ հեռավորության վրա` Ձորագյուղ գյուղում է գտնվում Սմբատ առաջինի դուստր ամուսնու պատվին կառուցված Շողագավանքի ավերակները: Վանքի տարացքում է գտնվում նաև Մարիամ իշխանուհու գերեզմանը:
…………………………………………………….. …………………………………………………………. ……………………………………………….. ……………………………………………. ………………………………………………………………………………………….
Սարի Սուրբ-Աստղունք
    Սարի Սուրբը Հայաստանում գտնվող ամենաբարձր սրբատեղին է(3470մ):                                            Այն գտնվում է Մարտունուց 30կմ հեռավորության վրա, Վարդենիսի լեռնաշղթայի ամենաբարձ կետի` Աստղունք լեռան գագաթին, այն շրջապատված է զառիթափ անդունդներով, և հանարավոր է մոտենալ միայն մի կողմից: Մատուռին շրջապատող հարթ տարածքը ընդամնեը 200-300մետր քառակուսի է և ամբողջովին պատված է գարե կուչերով: Ըստ ավանդույթի ով բարձրանում է սրբատեղի երազանք է պահում և կուչ դնում(քարերը իրար վրա շարելով):
……………………………………………………………………………..
Արմաղան լեռ
    Արմաղան լեռը գտնվում է Գեղամա լեռնաշղթայում` ծովի մակերևույթից 2829 մ բարձրության վրա: Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, մոտ 150մ տրամագծով, որը լցված է ջրով: Լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխաին ծագում ունեցող լճակը այն դարձնում են Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը:                      Արմաղանի գագաթը երբեմն- երբեմն պատվում է մառախուղով: Ըստ ավանդապատումի մարախուղը իջնում է, որ փերիները իջնեն ջուր խմելու ու մնան մարդկանց անտեսանելի: Ասում են երջանիկներին բախտ է վիճակվում ներկա գտնվել այդ տեսարանին: ……………………………………………….
…………………………………………….
Ծովասարի հնագիտական թանգարան
   Մարտունուց 10 կմ հեռու` Ծովասար գյուղում է գտնվում տարածաշրջանի ամենահարուստ հավաքածու ունեող երկրագիտական թանգարանը: Այստեղ է պահվում ամբողջ տարածաշրջանի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջանների պատկանող բազմաթիվ գյուղատնտեսական և կենցաղային իրեր, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել տարածաշրջանում բնակություն հաստատած մարդկանց ապրելակերպին ու բարքերին:

Այստեղ պահպանվում են իրեր, որոնք պատկանում են դեռ Ք.ա. 3-4դարերին:

Խորհրդավոր խաչքար
   Մարտունու պատկերասրահում է գտնվում եզակի նմուշ համարվող ծառի կոճղում պատսպարված խաչքարը: Դա Քարվաճառի տարածքից, որպես վառելափայտ կտրված ու բերված ծառի կտոր է, որի ջարդելուց ի հայտ է եկել խաչքարը: Մի անգամ պատկերասրահի այցելուներից եղել է մի էքստրասենս, որը նկատել է, որ այդ էքսպոնատը օժտված է որոշակի էներգետիկ դաշտով/հնարավոր է երկար տարիներ խաչքարը մնալով ծառի «կենդանի» օրգանիզմում ձեռք է բերել որոշակի էներգետիկ դաշտ/: Դրանից հետո պատկերասրահ այցելողները ձեռքը հպում են այդ կոճղին ու երազանք են պահումը: Ասում են երազանքը կատարվում է…
Մթնաձոր
   Մարտունի համայնքի Մթնաձոր տարածքում պահպանված են Մթնաձոր ամրոցի հետքերը` քարե պատերը, պարիսպը, որի չափերից ենթադրվում է, որ այն բավական մեծ է եղել: Ամրոցին հարող տարածքում, Մարտունի գետի երկայնքով մոտ 1.5կմ տարածության վրա կան բազմաթիվ խաչքարեր և մի փոքրիկ մատուռ: Այն համարվում է հատուկ պահպանվող տարածք: Ըստ նախնական տվյալների այս տարծքում կան մի քանի անգամ ավելի շատ խաչքարեր, քան` Նորատուսում: Իսկ մատուռի հենասյուների հիմքերից ենթադրվում է որ այդտեղ տաճար է եղել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s