Ավանդազրույցներ

Զրույցներ Մարտունու տարածաշրջանի մասին

Մարտունին բնակեցվելու մսին գրավոր փաստերը խոսում են միայն մինչև   12-րդ դարը։  Այնուհետև լռություն է տիրել մինչև  1800-ականները, երբ Ալաշկերտից ու Մուշից թուրքերի կողմից քշված հայերը հասել են Սևանա լճի ափերը:

Սևանա լճի մոտակայքում հանգստանալու կանգ առած քարավանը աղջիներին ուղարկում է խմելու ջուր բերելու։  Աղջիկները վերադարնում են դույլերի մեջ թրտացող իշխաններով։ Նրանք հասկանում են, որ այդ հարստությունից հեռանալ պետք չէ։                                Նրանք այլևս աrաջ չեն շարժվում ու այստեղ հիմնում են աrաջին բնակավայրերը։ Այսպես, Սևանա լճի ափը ժանյակապատվում է տներով, շարունակելով իրենց հետ բերված մեր Արևմտյան հողերի ավանդույթները:                                                                                   Քանի որ Սևանն էլ շատ են նմանեցնում Վանին` անունը կնքում են  Վան։ Ձմռանը   լիճը ամբողջավին սառչում է, պատվում մերկ սառույցով ու  մարդիկ ասում են Սև Վան եկավ մեր գլխին:                                                                                                                             Հետագայում ելնելով բնակլիմայանկան պայմաներից Լճի ձուկը` իշխանը, բեղլուն, բոջագը, կողակը   հարյուրավորոր կիլոգրամներով աղ են դրել ու ողջ ձնմեռը կերել խաշած կարտոֆիլով։ Էս հողերում սա է եղել մեր պապերի փրկությունը։

Մեկ այլ ավանդույթով Ալաշկերտցիների մի խումբ հոգնած հասնում է Ագրիջա գետը, ուզում է անցնի, տեսնում է ջուրը լրիվ կարմիր է։ Ահաբեկված հայերը մտածում են, թե այստեղ էլ թուրքերից չեն փրկվի …գետը հայերի արյունով է լցված։ Սակայն ուշադիր նայելով տեսնում ե, որ առատ խաղացող կարմրախայթ  ձուկն է կարմրություն տալիս ջրին։ Հանգստանալուց, համեղ ձուկը ճաշակելուց հետո  այստեղ հիմնում են իրենց նոր գյուղերը։

 Ծովինար գյուղի անվանումը

Ժողովրդական առասպելը պատմում է, որ Մարտունու տարածաշրջանի Սևանա լճի ափին մոտ գտնվող  Ծովինար և Արծվանիստ  գյուղերի տարածքում քաղցրահամ  ջրի մի աղբյուր է եղել։ Այդ անմահական  ջուրը մարդիկ շատ խնայողաբար էին օգտագործում` խմելուց հետո անմիջապես փակում էին  ջրի ծորակը:

Մի անգամ Ծովինար անունով մի նորահարս ,ջուր վերցնելուց հետո անփութորեն բաց է թողնում աղբրի ակունքը։ Մինչև լույս հոսած աղբրի ջուրը հոսում է, լցվում շրջակայքը, կորցնում է աղբրի ակունքը ու գոյացնում   մի լիճը:

Առավոտյան ջրի եկած առաջին կինը տեսնելով կատարվածը  անիծում է անշնորհք հարսին։ Անեծքից նորահարսը    քար է դառնում։ Սակայն հետո  տեսնելով, թե իրականում այս լիճը ինչքան օգուտ է բերում  բնակչությանը  անեծքով քարացած հարսի պատվին գյուղը կոչել են   Ծովինար:

Մադինա գյուղի ստեղծումը

Գյուղը ձևավորվել է 1932 թ. հարևան գյուղերից  կուլակաթափին քշված  հայերով ու տեղի թուրքերով։ Թուրքերը հետո `ստեղից տեղափոխվել են Նախիջևան։

1948թ կառուցվել Շրջանի առաջին հիդրոկայանը, որ ամբողջ, շրջանին լույս է մատակարարել։  Այն  Ïառուցվել է 1945-1948թ: Òեռքով փորված կանալ էյ։  Բանվորներին բերել են  ողջ հանրապետությունից   ու ավճար աշխատեóñ»É  … ¶ուղացիներն են նրանց կերակրել ու պահել։ Զարգացած է եղել անասնապահութունը, բանջարաբուծությունը`  հիմնականում կարտոֆիլը:

Ծովասար գյուղի ծագումը

Ծովասարը հայտնի է նաև Նորաշեն անունով, սակայն դա նորաշեն լինել չեր կարող, որովհետև  դրա գոյության մասին են վկայում  նախաքրիստոնեական  շրջանում  թաղված դիակները, անթվագիր գերեզմանաքարերը։ Այստեղ բնակչություն եղել է 9 -10 դարերում։ Սրա վկայությունն է   Բագրատունիների ժամանակաշրջանում կառուցված  եկեղեցին; Մոտակա Պողոսի Գյուղ կոչված տարածքից գտած արամեական գրերով սահմանաքարերը   բաժանել են   գուղերն ու  տարածքները։

Ավելի ուշ` 1828-1831թվականերին   Մշո Հորանդար Գավառի Դաթար գյուղից12 ընտանիք և 96 մարդ հայեր եկել են:     Երբ եկել են   ավերակ գյուղատեղ են գտել, քանի որ   1604թ  Շահ Աբասր այստեղով անցնելով   ավերել էր տարածքը;  Ճանապարհներն այնպես էր քանդել, որ մարդիկ այլևս հնարավորություն չունենան ետ վերադառնալ։ Սակայն Մուշից եկածները այստեղ   եկեղեցի   և ավերակ տներ տեսնելով  որոշել են այն դարձնել իրենց   ՚թազա գյուղը, սովետական իշխանության տարիներին կոչվում էր Թազագյուղ՚։

Աղբյուրներից զուրկ գյուղի բնակիչները ջուրը վերցնում էին ձորից, որտեղ դույլերը լցվում էին ձկներով: Աստիճանաբար մեծացող  գյուղը  Գավառից մի Տեր Հայր է  կանչել  գյուղում տերտերություն անելու։ Այդպես  մեր գյուղը մեծանում ու հարստանում է` զարգացած անասնապահությամբ,  ձկնորսությամբ: Գյուղում է գտնվում տարածաշրջանի ամենահարուստ հավաքածու ունեող երկրագիտական թանգարանը:                             Գյուղում գործում է ազգագրական երգի-պարի խումբ:

Ներքին  Գետաշենի ծագման պատմությունը

Արմաղան լեռան փեշերին  ծվարած Ներքին Գետաշեն գյուղը  մինչև  1545թ կոչվել էԱդյաման։ ՙԱդե՚  տեղի  բարբառով նշանակում է մայրիկ, ՙյաման՚  նշանակում է վայ: Ըստ  ավանդության   Լենգ Թեմուրը արշավանքներով եկել է,   որ գյուղը կոտորի,  պայման  դնելով, որ եթե  որևէ գյուղացի մարտի բռնվի ու կարողանա հաղթել իր ամենալավ մարզիկին,  ինքը հետ կկանգնի իր որոշումից։

էդ ժամանակ գյուղի տղամարդիկ վախեցել են,  իսկ մի աղջիկ  հագել է

տղամարդու շոր և տղամարդու անվան տակ կռվել է։ Այն  պահին, երբ մարզիկը պետք է սուրը խրեր  նրա մարմինը աղջիկը գոռում է    Ադե յաման — այսինքն §մամա վա -այ։ Լենգ Թեմուրը տեսնելով որ այդ գյուղում   կանայք այդքան համարձակ են, գյուղին ձեռք չի տալիս։

Այսօրվա գյուղի մի մասի նախնիները եղել են Արևելյան Հայաստանի  պարսկական հատվածի Խոյ գյուղից։ Արևելյան Հայաստանը  Ռուսաստանի կողմից գրավվելուց հետո շատ հայեր  եկան այստեղ բնակվելու, որովհետև տարածքը շատ հարմար էր` ջուր, առատ աղբյուրներ: 1945թվ.  գյուղը վերանվանվել է Ներքին Գետաշեն:

 Արփա- Սևան Ջրատարի ելքը`Ուրարտական արձանագրության հարևանությամբ

Արփա-Սևան կառույցը ջրատար է, որով Արփա գետի ջրերը 48 կմ հոսելով թունելով ՙլույս աշխարհ են՚ գալիս Սևանա լճի մոտ: Կառուցումը տևել է 20 տարի, Ջրատարը կառուցվել է Սևանի ՙկյանքը ՚ փրկելու նպատակով : Ըստ նախագծի թունելի ելքը պետք է դուրս գար Վարդենիկ գետի մոտ, ներկայաիս ելքից մոտ 15 կմ հեռոավորության վար: Սակայն ճակատագրի թելադրանքով և գեոդեզիական չափումներով ելքը դուրս եկավ Ծովինար-Արծվանիստ համայնքերի մեջտեղում, մոտավորապես դա այն հատվածն է, որտեղ ըստ ավանդապատումի գտնվել է Ծովինարի աղբյուրը: 1981թ, երբ բացվեց ջրատարը և թունելից երևացին ջրի առաջին շիթերը, գյուղացիները ակամա գոռացին, ՙէս են կորած աղբյուրն ա՚

Բայց սա դեռ ամենը չէ, շինարական աշխատանքների ընթացքում, հենց ելք ՙգլխավերևում՚ բացվեց նաև մի ուրարտական արձանագրություն`որը փաստում է Արգիշտիի որդի Մենուային հիմնած քաղաքի մասին:

Թունելի ելքից մինչև լիճ 100-120 մ տարածություն է`ջրատարի կանաչապատ եզրերով: Այստեղ հաճախ կարելի է տեսնել մարդկանց: Ասում են ջուրը երկար հոսելով մութ տարածքով, երբ լույս աշխարհ էգալիս, բուժիչ հատկություն է ձեռք բերում, ունի կլանող հատկություն և կարող է մարդկանց ազատել դեպրեսիաներից, նևրոզներից, սթրեսներից, անկումային տրամադրութունից:

 Արմաղան լեռան  խառնարանի մառախուղի պատմություն

Արմաղան լեռը  Գեղմա լեռնաշղթայի    մոտ երեք հազար մետր բարձրության  գագաթ է։  ։ Արմաղան անունը շատ հնուց է եկել։Արմաղանը Սասունցի Դավթի  էպոսից  եկող անուն  է։ Հավանաբար լեռը իր գեղեցկության,  բարձր լինելու և անհասանելիության պատճառով են Արմաղան կոչել ։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, մոտ 150մ տրամագծով, որը լցված է ջրով:

Գոգավորության մեջ  պահվում է մի գեղեցիկ լճակ, որը հատկապես մայիս-հունիս ամիսներին շատ ջրառատ է լինում։ Լճակում հայտնվում են բազմապիսի ջրային թռչուններ։ Լճակի ափերը ծածկվում են ծաղկի գորգերով։

Արմաղանի գագաթը երբեմն- երբեմն պատվում է մառախուղով:

Ըստ ավանդապատումի մարախուղը իջնում է, որ փերիները իջնեն ջուր խմելու ու  մնան մարդկանց անտեսանելի: Ասում են երջանիկներին բախտ է վիճակվում ներկա գտնվել այդ տեսարանին:

Արմաղան լեռան  խառնարանում վարդավառ անելու սովորույթը

Լճակի   վերևի մասում եղել Է   մոտավորապես  17-րդ  դարում կառուցված փոքր մատուռ:    Մեզ մոտ կա մի ավանդական տոն, մենք ասում ենք վարդավառ։ Այդ    օրը     շրջանի ողջ ժողովուրդը ձիերով, ուղտերով բարձրանում Էին Արմաղան, դհոլ զուռնայով մի ամբողջ տոնախմբություն էր կազմակերպվում։ Գառ էին մորթում, մատաղ էին անում։ Սարի վրայից երևում էր ամբողջ տարածաշրջանը  Սևանալիճը ու   մի  մեծ համայնապատկեր։

Արմաղանի մատուռի պատմությունը

Արմաղանի մատուռի մասին տարբեր լեգենդներ կան; Լեգենդներից մի ճյուղ ասում  Է, որ իբր հայ տղան սիրահարվել է   քուրդ աղջկան ու երկար ժամանակ սիրահարներեն եղել։  Գիտեին, որ   ծնողները ամուսնանալ չէին թողնի։ Աղջկա հայրը չի համաձայնվել և  տղան փախցրել է աղջկան ու  բարձրացրել Արմաղանի գագաթը։  Մտածելով,  որ լեռը բարձրանալ դժվար է և իրենց ետևից չեն գա։ Աղջկա հայրը ինչ-որ տեղից իմացել էր որ իր աղջիկը և փեսան լեռան գագաթում են և իր ամբողջ  ցեղախմբով նժույգներով եկել հասել են գագաթ։  Գիշերը գաղտագողի բարձրացել էին   անհայտ ճանապարհով  ու  բռնել երկուսին։ Աղջիկն ու տղան էդ    մատուռի տեղում են քնած եղել լուսնի լույսի տակ։  Հետապնդեղները բռնված  աղջկան ուզում են հետ վերադարձնել։  Հայրն ասում է, որ եթե հետ գաս տղային ձեռք չեմ տա, իսկ եթե ետ չգաս  երկուսիդ էլ կմորթեմ  տեղում ։ Լեգենդի համաձայն աղջիկը չի վերադառնում հոր հետ: Ահագին տառապանքներից հետո  զայրացած քուրդ ցեղապետը  սպանում է նրանց, դիակն թողում է այդ տեղ և գնում։ Լեգենդի համաձայն հետո  զղջում է, առավոտը   ետ է գալիս սպանվածների տեղը ու   մատուռ է կառուցում ու դարձնում  սրբավայր: Մատուռ են կառուցում նաև հայերը:Մինչև այժմ կա ավանդույթ և հայերը և քրդերը , որպես սրբատեղի բարձրանում են Արմաղան, բայց տարբեր օրերի:

2009թ հայկական մատուռի տեղում կառուցվել էբազալտե  հոյակերտ գմբեթավոր, սրբատաշ եկեղեցի, իսկ լճին հարող տարածքում` հանգստի կազմակերպման տարածք

Կոթա վանքի ավերակները` Կոթ քաղաքի լուռ վկաներ

Ներքին Գետաշենում է գտնվում 9-10-րդ դարերում կառուցված Կոթ քաղաքի ավերակները, Կոթ քաղաքը եղել է Բագրատունիների տոհմական իշխանանիստ քաղաք և արքայական ձկնորսարան:Քաղաքի տեղեւմ պահպանվել է Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումը համարվող երկհարկանի ավանդական Կոթավանք եկեղեցու ավերակները:  Եկեղեցու տարածքում պահպանվել են հարյուրավոր խաչքարեր:

 Մարտունու պատկերասրահի Խորհրդավոր խաչքարը`պատսպարված ծառի կոճղում

Պատկերասրահում եզակի նմուշ է համարվում ծառի կոճղում պատսպարված խաչքարը: Դա Քարվաճառի տարածքից,որպես վառելափայտ  կտրված ու բերված ծառի կտոր է, որի  ջարդելուց  ի հայտ է եկել խաչքարը: Մի անգամ պատկերասրահի այցելուներից  եղել է մի էքստրասենս, որը նկատել է , որ այդ էքսպոնատը օժտված է որոշակի էներգետիկ դաշտով,/հնարավոր է  երկար տարիներ խաչքարը մնալով ծառի    < կենդանի >  օրգանիզմում ձեռք է բերել որոշակի էներգետիկ դաշտ/: Դրանից հետո պատկերասրահ այցելողները  ձեռքը հպում են այդ կոճղին ու երազանք են պահումը: Ասում են երազանքը կատարվում է……

Հալվայի ու գաթայի պարաստման խորհուրդը Մարտունու տարածաշտրջանում

Մուշի ու Ալաշկերտի հալվան ու գաթան շատ նրբորեն պատրաստվող քաղցրավենիքներ/թխվածք  էր Արևմտահայերի շրջանում:

Ընդորում, գաթաների մի քանի տեսակ կար, որոնք ժամանակակից մարտունեցիները կարողացել են պահպանել։

Դրանց պատրաստումը մեծ վարպետություն էր պահանջում պատրաստողից։ Այդ իսկ պատճարով այն փորձություն է նշանակվել նորահարսի համար։

Հարսնացուի կողմից պատրաստված հալվայի ու գաթայի փոքր կտորներից պատրաստվել են հարսանիքի տարոսիկներ և բաժանվել տղային կողմից եկած կանանց ու աղյիկներին։ Նրանք դրանցով  պարելով հարսին տուն են տարել ու որոշել նորահարսի ձեռքի շնորհքը:

Սելիմի լեռնանցքը, քարավանատուն, իջևանատունը

Լեռնանցքը Վայոց ձորի մարզը կապում է Գեղարքունիքի մարզին: Ավանդապատումը պատմում է , որ  քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան: Մի անգամ էլ ձմռանը  , ճանապարհը դժվարանցանել է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած գիշերը վրա է հասել,  կորցրել է ճանապարհը ու խեղդվել է ձյունաբուքի մեջ: Ասում են քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակի համար կառուցել է մի իջևանատում, որտեղ ճանապարհորդները կարողանան հանգստանալ ու շարունակել ճանապարհը:  Լեռնանցքը այդ ժմանակից կոչվում է Սելիմ լեռնանցք: Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան Քարավանատունը

 Սելիմի Քարավանսարա (Սուլեմայի քարավանատուն) — Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Վայոց ձոր գավռում` Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհ։ Կաւռուցվել է 1332 թ իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով։ Սա  միջնադարյան Հայաստանի հազվագյուտ քաղաքացիական ամբողջական շինություն է և ունի պատմաճարտարապետական մեծ արժեք։ XIVդ. Հայաստանի համար, դա բավականին նոր հորինվածք է, նոր կառուցվածքային լուծում է: Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ:  Քարավանատան երկարությունը 35,5մ է:  Ունի եռանավ դահլիճ  7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։  Նախասենյակի մուտքն ունի հարուստ հարդարանք: Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ. արևելյան մասում` ցուլ, արևմտյան մասում` մարդու դեմքով առյուծ` թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում:Քարավանատունը  վերանորոգվել է 1957-58 թթ ։   Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին:

 Սարի Սուրբը- Աստղոնք

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր տեղում գտնվող  մշակութային կոթողն է /մատուռ/, մոտ 3500մ.բարձրությամբ: Գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայում. Աստաղաձոր գյուղի  <Աստղոնք>  կոչվող տարածքում . բոլոր կողմերից խիստ թեք լանջերով,գագաթին ընդամենը 150մ2հարթ տարածք, որի վրա էլ գտնվում է հին մատուռը, սրբավայր: Ավանդազրուցը պատմում է, որ Քրիստոսի խաչափայտը այս տարածքով անց կացնելու ընթացքում  մի կույս աղջիկ այլադավաներից  խաչափայտը   թաքցնելու համար  այն բարձրացել է  ամենաբարձր սարի գագաթը, որտեղ էլ ձյան ու մառախուղի մեջ սառչում  ու մահանում է, և նրա հիշատակի համար այդ բարձրունքին դրվում է 2.5մ բարձրությամբ խաչքար ու կառուցվում մատուռ:Տարածքը երեք կողմերից պատված է ժայռաքարերով և միայն մի կողմից  է մատչելի բարձրանալու համար: Յուրաքանչյուր  բարձրացող  այնտեղ քարերից մի <կուչ> է դնում, առնվազն 7 քարեր շարելով իրար վրա` իր երազանքի կատարման համար: Տարածքը ամբողջովին պատված է այդպիսի  տարբեր չափերի  <կուչերով>: 2007թ, պահպանելով հին սրբատեղին,  համագյուղացիներից մեկը  կառուցվել է նոր մատուռ`ներառելով խաչքարը:

Աստղային քարտեզ

  Աստղադիտարան կոչվող այս վայրը, կարելի է ասել, եղել է գիտական կենտրոն: Այն գտնվում է Սպիտակագետի /Ագրիճա/ կամ Թմբուկայրի /Նաղարախան/ սարահարթի արեւելյան ծայրամասում, որի արեւմտյան վերջավորությունում՝ մեր կողմից անվանված Աղավնասարի վրա /հանքային ջրից ոչ հեռու/ կան մարդկանց եւ աղավնու, ձկների հսկա քանդակներ:

îիեզերագիտական պատկերներով   կենդանակերպի համաստեղությունները եւ երկնային այլ լուսատուներ խորհրդանշող ժայռապատկերների խմբերը:

Աստղադիտարանի արեւելակողմյան ձորակում նկատելի են կլոր եւ քառանկյուն հատակագծերով բնակարանների /կացարանների/ փլվածքներ եւ դրանց շրջափակող պարիսպների մնացորդներ:   Աստղադիտարան կոչվող այս վայրի երկնային մարմիններ պատկերող ժայռապատկերները դրոշմված են երկու մեծ, կողք-կողքի դրված սալաքարերի վրա: Պատկերների կենտրոնում արեւի ժամացույցն է, իսկ դրա շուրջբոլորը զետեղված են կենդանակերպի համաստեղությունների եւ երկնային այլ մարմինների խորհրդանշանային պատկերներ, պատկերների կենտրոնում  արևային ժամացույցով ;Ըստ  ակադեմիկոս Պ. Հերունու, այն եզակի նմուշ է մեր տարածաշրջանում  և ունի 7,5 հազար տարվա պատմությունև  4000 տարով հին են Անգլիայի Ստուհենջից:

Նշված պատկերներից ոչ հեռու, տարբեր ուղղությունների վրա կան նույն հավաքական պատկերների առանձին նմուշներ, որոնք   ցույց են տալիս համաստեղությունների ուղղությունները:

 Լուսաձորի ավերակները-  Մթնաձորի  ամրոցը

Մարտունի համայնքի մթնաձոր տարածքում պահպանված են մթնաձոր  ամրոցի հետքերը` քարե պատերը, պարիսպը, որի չափերից ենթադրվում է , որ այն բավական մեծ է եղել: Ամրոցին հարող տարածքում, Մարտունի գետի երկայնքով  մոտ 1.5կմ տարածության վրա կան բազմաթիվ խաչքարեր և մի փոքրիկ մատուռ: Այն համարվում է հատուկ պահպանվող տարածք: Ըստ նախնական տվյալների այս տարծքում կան մի քանի անգամ ավելի  շատ խաչքարեր, քան` Նորատուսում:Իսկ մատուռի հենասյուների հիմքերից ենթադրվում է որ  այդտեղ  տաճար է եղել: Այդ տարածքում սկսվել են հնագիտական պեղումներ:

 Վանեվան վանքային համալիրի հրաշքը

Վնքային համալիրը գտնվում է Արծվանիստ համայնքում, կառուցվել է 903թ. քառախորան կառույց է, կառուցվել է Շապուհ Բագրատունու քույրը` Մարիամ թագուհու կողմից:  Համալիրը ի տարբերություն այլ            եկեղեցիները, որոնք սովորաբար բնակավայրերի նկատմամբ բարձր դիրք են գրավում,   այն լավագույնս թաքնաված է այցելուներից: Շատ մոտիկից նոր միայն այցելուների առջև բացում է իր հրաշքը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s