Ազգային ուտեստներ


Կանեփով տոլմա

  Պատրաստվում է տեղական արտադրության հումքից:

Նախ բոված կանեփի հատիկները աղացվում է, և առաջացած մասայից քամում են յուղը: Ապա ձավարին ավելացվում են բաղադրիչներ և թթու կաղամբի թփով փաթաթում են, ապա եփվում է կատսայի մեջ, վրան լցնելով կանեփի յուղը:
Մատուցվում է գինով կամ թանով:

Չորթանով ճաշ

 Չորթանը պատրաստում են սեփական կաթնամթերքից:     Նախ եփում են սպիտակ ձավարով հարիսա: Ապա տրորած չորթանից ստացված թանձր հեղուկին ավելացնում են ծեծած սխտոր: Մատուցելիս յուրաքանչյուր բաժնին ավելացվում է մի քանի գդալ չորթան և նախապես կարմիր պղպեղով դաղած յուղ:                                                                        Մատուցելիս որպես օժանդակ ուտեստ պետք է լինի թթու կաղամբ և կանաչեղեն:

Մշո դոլամ 

   Պատրաստվում է երիտասարդ ցլիկի մսով, թթվաշ մրգերով և բանջարեղենով` բոլորը տեղական հումքից:
Ի տարբերություն ավանդական տոլմայի, այս դեպքում միսը մանր կտրատվում է աղալու փոխարեն: Փաթաթված տոլման շերետերով կաթսայում շարելուց, շերտերի արանքը լցվում է թթվաշ սալոր ու կտրտված խնձոր:
Մատուցվում է քամած մածնով ու լավաշով:

Թագավորական թանապուր
   Նախ պատրաստվում է մածունով և խաշած ձավարով թանապուր: Ապա աղացած միսը սոխեռածով տապակում են և փաթաթում խմորի մեջ(պիլմենիի պես): Պատրաստի գնդիկները ավելացվում է թանապուրի մեջ:

Մատուցելիս գնդիկներով թանապուրին ավելացնել հալած յուղ:

                                     
Արիշտա ավանդական
   Նախ տան պայմաներում պատրաստվում է արիշտան և խաշվում: Ապա եփում են ոչխարի աղացած միսը և վրան ավելացնում խաշած արիշտան:

Մատուցելիս վրան ավելացվում էսոխեռածով յուղ և սերուծք` համեմված սխտորով ու դաղձով կամ նանաով:

             

Բորանի                            
 Պատրաստվում է տեղական ճակնդեղի փրերից(ճավ):       Ճավը խաշվում է, տապակվում յուղում, ապա վրան ավելացվու ձու:

Մատուցվում է սխտորով համեմված մածունով:   ///////////////////////////////////////////////////////……………………………………………………….

  Մշո գաթա

 Տեղական ցորենի ալյուրից և խնոցու կարագից պատրաստվում է փափուկ խմոր:
Թխվում է թոնրում չուգունե թավայի մեջ:
Մատուցում են փոքր կտորներով, ուրցի կամ անանուխի թեյի հետ:
 ……………………………………………………………………………………………….
 Հալվա
Ալյուրը բովում են թավայի մեջ, ավելացնում են տեղական կտավհատի ձեթ կամ յուղ, և տրորում, վրան ավելացնում են շաքարաջուր և շարունակում տրորոլ: Պատրաստի հալվան տաք-տաք լցնում են սկուտեղի մեջ և դնում հովանալու:
Մատուցում են փոքր կտորներով, ուրցի կամ անանուխի թեյի հետ:

Ջրեփայս,պանրահաց
   Նախ յուղով ու ջրով պատրաստվում է խմոր: Խմորից գնդերը բացվում են և եփվում եռացրած ջրում ապա չորացնում: Յուղած թավայի մեջ ստացված թերթիկների կեսը շարվում է, յուրաքանչյուր շերտի վրա քսելով հալած յուղ, մեջտեղը լցվում է քերած պանրով և ձվով պատրաստված խճողակը և վրան շարվում մնացած թերթիկները շերտերով յուղծ ապա դրվում ջեռոց:
Մատուցվում է տաք վիճակում:
                                           
Փուռ
   
Պատաստվում է տեղական կարտոֆիլով բացօթյա տարածքում:
Կարտոֆիլը խորովվում է վառված աթարի մեջ:
Մատուցվում է տեղում` բացօթյա, կարագով և թթվով:
…………………………………………………………………………………………………………………………..
Կաթնամթերք
  Համայնքներում կաթից պատրաստում են 15 տեսակի կաթնամթերք` թթվասեր, կարագ, կաթնաշոռ, մածուն, չորթան, թանապուր, պանրի 5 տեսակներ և այլն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s