Վարդավառ

Վարդավառը Հայաստանում ամենասիրված տոներից մեկն է: Այն եկել է հեթանոսական շրջանից և նվիրված է եղել սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: Տոնի խորհրդանիշներն են վարդը` սիրո ծաղիկը, և վարդաջուրը:

Աստվածային սերը մարմնավորում է աստվածուհի Աստղիկը, որի սիրո աղբյուրը Վահագնն է` ուժի, զորության ու հաղթության աստվածը: Իսկ Վահագնի հաղթանակների և զորության աղբյուրը Աստղիկն է:

Ըստ արիական ավանդույթների` ստորգետնյա աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը, նրանց հոգիներում բուն է դնում ատելությունը և նրանք դառնում են տգեղ ու դժնակ: Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին և, շրջելով Արարատով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ:

Քրեստոնեությունը ընդունելուց հետո, եկեղեցին փոխարինեց այս տոնը Պայծառակերպության տոնով, սակայն ընդունված արարողությունները մեծ մասը մնաց անփոփոխ:

Այն սովորաբար նշվում է Զատիկից 98 օր անց: Տոնի ժամանակ բոլորը, անկախ տարիքից և սոցիալական դիրքից լցնում են ջուր իրար վրա. Ոչ ոք չի կարող խուսափել դույլերով «օրհնողներին»:

Այդ օրը մեծ թե փոքր խանդավառությամբ իրար օծում են ջրով, միմյանց Սեր ու Գեղեցկություն են տալիս, երգում, պարում, նորոգում աստվածային խորհուրդը, փառաբանում Աստղիկին, իրար նվիրում նորոգ սիրո խորհրդանիշ ծաղիկը` Վարդը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s