Մարտունում հատուկ կերպով են նշում Համբարձման տոնը: Մարտունում այն համարվում է վիճակի օր` վիճակ ծաղկի անունով, որը և հավաքում ու միմյանց են նվիրում երիտասարդները`ի նշան սիրո: Նշվում է Զատկի կիրակիին հաջորդող քառասուներորդ օրը: Համբարձման տոնին նախորդող գիշերը կոչվում է Համբարձման գիշեր: Այդ գիշեր հավաքվում են երիտասարդները, 7 աղբյուրից ջուր են գողանում դույլով, այնուհետև ջրի մեջ են գցում իրենց պատկանող փոքրիկ իրեր: Հաջորդ օրը բարձրանում են սար,վիճակ են հավաքում, ապա ջրից հերթով հանում են իրենց իրերը, և կարդում նրանց համապատասխան տողեր:
Реклама