Տրնդեզ

Տրնդեզ — Կրակի դեզ կամ դիզված կրակ (խարույկ):

Լեզվաբանորեն կազմված է ԱՏՐ (կրակ) և ԴԵԶ բառերով: Ն — ն որոշակիությունը շեշտող հունչարմատ է, որն ավելանալով ԱՏՐ խորհրդին, շեշտում է` ոչ թե պարզապես կրակ, այլ որոշակի կրակ` ընդգծված խորհուրդ ունեցող կրակ: Ըստ այդմ, ՏՐՆԴԵԶ — ը աստվածային երկունքի կրակով բոցավառված խարույկն է:

Ըստ ավանդության, ամեն տաս հազար տարին մեկ Երկրի վրա ծնվում է Վահագնը: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու և Վիշապի գարշանքը Երկրի վրայից լվալու Մեծ Ջրհեղեղով: Վահագնը ծնվում է Երկնի ու Երկրի ահեղ երկունքից: Երկնում է Երկինքը, երկնում է Երկիրը, երկնում է և ծովը ծիրանի: Եվ ծիրանի ծովում կարմիր եղեգնի փողից բոց է դուրս գալիս` բոց աստվածային:  Արի Մանը եղեգան փողից երկունքի այդ կրակը վերցնում, խարույկ է վառում` Տրնդեզ սարքում: Եվ աստվածային երկունքի այդ կրակով կռում է զորության թուր-կեծակին:

Արիները օծվում են Տրնդեզի կրակով, իրենց մեջ նորոգում են Աստվածային Արարչագործության զգացողությունը և զորանում են: Երկունքը տևում է քառասուն օր: Քառասուն օր դիզված աստվածային կրակը չի հանգչում: Եվ զորացած Արիները երգում ու պարում են ՏՐՆԴԵԶ -ի շուրջը և սպասում են Վահագնի ծնունդին: Ջահել հարսները թռչում են այդ աստվածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը` Վահագնանման որդիներ ծնելու համար: Աստվածային երկունքի քառասուներորդ օրը`  Արեգի մեկին ծնվում է Վահագնը:

Ավանդաբար Տրնդեզի տոնակատարությունը պահպանվում է Արի շատ ազգերի, նաև` Հայերի մեջ:

Հայաստանում այժմ Տրնդեզը նորապսակների օրհնության տոնն է և խորհրդանշում է գարնան մոտեցումը և պտղաբերությունը: Քրիստոնեական հայհաստանում տոնը կերպարանափախվել է դառնալով Տեառնընդառաջ` Տիրոջն ընդառաջ, և նշվում է Քրիստոսի ծննդից քառասուն օր անց` փետրվարի 14-ին:

Այս տոնի հիմնական մասն է կազմում մեծ խարույկը,  որի վրայով պարտադիր թռչում են նորապսակները,  ապա ընտանիքի մյուս անդամները: Այդպիսով, ամեն մեկն իբրև իրենից վանում է բոլոր տեսակի հիվանդություններն ու անհաջողությունները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

You are commenting using your WordPress.com account. Выход / Изменить )

Фотография Twitter

You are commenting using your Twitter account. Выход / Изменить )

Фотография Facebook

You are commenting using your Facebook account. Выход / Изменить )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Выход / Изменить )

Connecting to %s